Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն Իսպանիայում հասել է ռեկորդային մակարդակի՝ 83,7 մլն մարդ

21:53   20 Հունվար 2020    324

Իսպանիայում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասել է ռեկորդային մակարդակի՝ 83,7 մլն-ի 2019-ին։

Արդյունաբերության եւ զբոսաշրջության նախարար Ռեյես Մարոտոյի խոսքով՝ անցած տարի զբոսաշրջիկների թիվը ավելացել է 1 տոկոսով 2018 թվականի համեմատ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իսպանիան այցելությունների թվով աշխարհում երկրորդ երկիրն է Ֆրանսիայից հետո, եւ զբոսաշրջությունը վճռական նշանակություն ունի երկրի տնտեսության համար՝ կազմելով ՀՆԱ մոտ 12 տոկոսը։

«Մենք 2020 թվականին նայում ենք լավատեսությամբ, որովհետեւ մենք ուժեղ եւ համախմբված սեկտոր ունենք, որը կարող է լուծել մեր առջեւ դրված խնդիրները»,- ասել է նախարարը՝ նշելով, որ նախարարության գերակայությունն է լինելու նոր երկրներից զբոսաշրջիկներ ներգրավելը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները