Իմփիչմենթի գործը դեմոկրատների կեղծած գործընթացի արդյունք է․ Թրամփի փաստաբաններ

22:14   20 Հունվար 2020    413

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործը դեմոկրատների կողմից կեղծված գործընթացի արդյունք է եւ «պետք է փակվի» Սենատում հետաքննության նժամանակ։

«Սենատը պետք է արագ մերժի իմփիչմենթի այս ոչ հավաստի հոդվածները եւ արդարացնի նախագահին»,- ասվում է փաստաբանների հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայտարարության մեջ նրանք Թրամփի դեմ մեղադրանքները «սահմանադրության եւ դեմոկրատական ինստիտուտների հանդեպ վիրավորանք» են անվանել եւ նշել են, որ Կոնգրեսի մեղադրանքները «թեթեւամիտ եւ վտանգավոր են»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները