Xiaomi-ն ծալվող սմարթֆոն է ստեղծել

22:36   20 Հունվար 2020    349

Չինական Xiaomi ընկերությունը ծալվող հեռախոսի արտոնագիր է գրանցել:

Նկարագրության համաձայն՝ սարքավորումը երկու էկրան ունի, որոնք միացված են ծխնի նմանվող առանցքով, ինչի շնորհիվ սմարթֆոնը կարող է ծալվել երկարությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Յուրաքանչյուր կողմում մագնիսներ են տեղակայվելու, որոնք կկանխեն հեռախոսի պատահական փակումը:

Նշվում է, որ դիմացի հատվածում հեռախոսը սելֆիի համար նախատեսված տեսախցիկ չունի:

Պորտալի մասնագետները ենթադրում են, որ Xiaomi-ն կարող է ծալովի սմարթֆոնը լայն վաճառքի ներկայացնել արդեն այս տարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները