The Guardian-ը հրապարակել է ԴԱԻՇ նոր ղեկավարի անունը

09:01   21 Հունվար 2020    260

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նոր ղեկավար է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ-Մավլի ալ-Սալբին, որը խմբավորման հիմնադիրներից մեկն է:

Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով հետախուզական ծառայության երկու ներկայացուցիչների:

Պարբերականի տվյալներով, նա ահաբեկչական խմբավորման ղեկավար է նշանակվել հոկտեմբերին՝ ԴԱԻՇ նախկին ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունից ժամեր անց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

The Guardian-ը պարզաբանում է, որ Ամիր ալ-Սալբին հայտնի է նաև Հաջի Աբդուլա և Աբդուլա Քարդաշ կեղծանուններով:

Հիշեցնենք, որ հոկտեմբեր 26-ին ԱՄՆ-ի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իլդիբ նահանգում, որի ընթացքում սպանել են ԴԱԻՇ-ի 48-ամյա առաջնորդին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները