Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ 3 հրթիռ է ընկել

10:00   21 Հունվար 2020    354

Բաղդադի «կանաչ գոտում»՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ 3 հրթիռ է ընկել:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով Իրաքի անվտանգության համակարգի աղբյուրներին:

Լրատվական գործակալության զրուցակիցը նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունից օդային ահազանգ է լսվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տուժածների կամ փլուզումների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Բաղդադ  


Վերնագիրի այլ պիտակները