Կապիտալիզմն իր այժմյան տեսքով ավելի շատ վնաս, քան օգուտ է բերում

10:27   21 Հունվար 2020    296

Աշխարհի մարդկանց մեծ մասը կարծում է, որ կապիտալիզմն իր այժմյան տեսքով ավելի շատ վնաս, քան օգուտ է բերում, ասվում է Դավոսում գործարար եւ քաղաքական առաջնորդների հանդիպման նախաշեմին անցկացված հարցման մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս տարի Edelman Trust Barometer-ը, որը երկու տասնամյակ հիմնական ինստիտուտների հանդեպ վստահության մասին հարցումներ է անցկացրել տասնյակ հազարավոր մարդկանց շրջանում, առաջին անգամ փորձել է հասկանալ, թե ինչպես է ընկալվում կապիտալիզմը։

Հետազոտության հեղինակները հայտնել են, որ նախկին հարցումները, որոնք ցույց են տվել անհավասարության աճող զգացումը, ստիպել են իրենց մտածել, թե չե՞ն սկսում արդյոք քաղաքացիները առավել խորը կասկածներ տածել Արեւմուտքի կապիտալիստական ժողովրդավարության հանդեպ։

«Պատասխանն է՝ այո»,- ասել է ամերիկյան Edelman ընկերության կողմից անցկացված հարցման առաջատար հետազոտող Դեւիդ Բերսոֆը։

«Այս մակարդակում մարդիկ մտորում են՝ համապատասխանո՞ւմ է արդյոք այն, ինչ ունենք այսօր, եւ աշխարհը, որտեղ մենք ապրում ենք այսօր, իրենց լավ ապագային»,- հավելել է նա։

Հարցումն ընդգրկել է ավելի քան 34 000 մարդու՝ 28 երկրներում, արեւմտյան լիբերալ ժողովրդավարություններից, ինչպիսին են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, մինչեւ այլ մոդելի վրա հիմնված Չինաստան ու Ռուսաստան։ Ընդ որում, 56 տոկոսը համաձայնել է, որ «կապիտալիզմն իր այժմյան տեսքով ավելի շատ վնաս, քան օգուտ է բերում»։

Հետազոտությունները սկսվել են 2000թ․՝ նպատակ ունենալով ուսումնասիրել քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի տեսությունը, որը կոմունիզմի չհաջողելուց հետո հայտարարել էր, որ լիբերալ կապիտալիստական ժողովրդավարությունը վերապրել է մրցակցող գաղափարախոսություններ եւ դրանով իսկ անձնավորում է «պատմության ավարտը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կապիտալիզմ  


Վերնագիրի այլ պիտակները