«ԱՄՆ-ն համար առաջինն է տիեզերքում». Թրամփ

10:38   21 Հունվար 2020    218

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ն անվանել է «համար առաջինը տիեզերքում» և խոստացել է միլիարդավոր դոլարներ վերադարձնել երկրին` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողով կատարելիք այցից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր էջում:

«Ուղևորվում եմ Դավոս` Շվեյցարիա, որպեսզի հանդիպեմ համաշխարհային և բիզնեսի առաջնորդներին և լավ քաղաքականություն ու միլիարդավոր դոլարներ վերադարձնեմ ԱՄՆ-ին: Մենք հիմա համար առաջինն ենք տիեզերքում»,- գրել է Թրամփը:

Համաշխարհային տնտեսական համաժողովը շվեյցարական Դավոսում տեղի կունենա հունվարի 21-24-ը: Համաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահը մտադիր է բանակցել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները