Մեծ Բրիտանիան հրաժարվել Է արտասահմանում ներդրումներ անել ածխային Էնեգետիկայում

12:46   21 Հունվար 2020    288

Մեծ Բրիտանիան հրաժարվել Է ցանկացած պետական ներդրումներից արտասահմանում ածխային Էներգետիկայում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Լոնդոնում ելույթ ունենալով Բրիտանա-աֆրիկյան ներդրումային գագաթնաժողովում:

«Մենք բոլորս շնչում ենք նույն օդը, ապրում ենք նույն երկնքի տակ, եւ մենք բոլորս տուժում ենք, երբ ածխածնի արտանետումներն ավելանում են, իսկ մոլորակի կլիման ավելի Է տաքանում: Այսօրվանից Մեծ Բրիտանիայի կառավարությունն այլեւս արտասահմանում միջոցների ներդրում չի անի Էներգետիկական ածխի արդյունահանման կամ ածխային Էլեկտրակայանների բնագավառում»,- ասել Է Ջոնսոնը:

Նա ընդգծել Է, որ տակավին տասը տարի առաջ Մեծ Բրիտանիան ածխածին պարունակող արտանետումների ծավալներով առաջ Էր Եվրոպայի գրեթե բոլոր երկրներից, սակայն այդ ժամանակներից ի վեր իրադրությունը կտրուկ փոխվել Է: Ածխով աշխատող Էլեկտրակայաններն այժմ ապահովում են երկրի ԷլեկտրաԷներգիայի կարիքների սոսկ 5 տոկոսը՝ դեռ 2014 թվականի 30 տոկոսի համեմատությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները