Իրանը հայտարարել Է, որ ուկրաինական Boeing-ը խոցվել է երկու հրթիռով. Bloomberg

13:10   21 Հունվար 2020    247

Իրանի քաղավիացիայի կազմակերպությունը հայտարարել Է, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ը խոցվել է «երկիր-օդ» դասի փոքր հեռահարության երկու հրթիռով, որոնք արձակվել են «Տոր-Մ1» զենիթահրթիռային համալիրից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ողբերգության հետաքննության վերաբերյալ երկրորդ նախնական հաշվետվությունը:

Գործակալության տվյալներով՝ ուկրաինական Boeing-ի վրա հրթիռներն արձակվել են հյուսիսային ուղղությունից: Իրանի կողմից անցկացված նախնական հետաքննության արդյունքների վերաբերյալ այլ մանրամասնություններ Bloomberg-ը չի ներկայացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները