Չինական Ուհանում նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարի կենտրոնակայան են ստեղծել. Սինհուա

13:25   21 Հունվար 2020    189

Նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարի կենտրոնակայան Է ստեղծվել Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ շարունակվում Է հիվանդության տարածումը:

Ինչպես հունվարի 21-ին այդ քաղաքից հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, կենտրոնակայանը գլխավորել Է Ուհանի քաղաքագլուխ Չժոու Սյանվանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր մարմնի ենթակայության տակ գործում Է ութ խումբ, որոնք զբաղվում են հիվանդության նոր դեպքերին շտապ արձագանքմամբ, հիվանդների բուժմամբ, ընդհանուր համաճարակային վերահսկողությամբ, ախտահարվածների ժամանակին տարահանման եւ մեկուսացման հարցերով:

Հատուկ ուշադրություն Է նվիրվում բժշկական անձնակազմի պաշտպանության միջոցներին՝ հաշվի առնելով այն փաստը, որ մինչ օրս արդեն հիվանդացել Է տասնհինգ բուժաշխատող, եւս մեկը կասկածի տակ Է: Ուհանում ստեղծվել Է ինը հատուկ հոսպիտալ, քաղաքի 61 կլինիկաներ լիազորված են կատարելու հիվանդության կասկածանքով պացինետների ընդունելություն:

Փակ են քաղաքի շուկաները, որոնք, հնարավոր Է, առնչություն են ունեցել վտանգավոր վիրուսի տարածման հետ: Քաղաքում եւ դրա շրջակայքում ուժեղացված Է վերահսկողությունը կենդանիների եւ թռչունների նկատմամբ: Օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում եւ գետային տրանսպորտում տեղակայված են ապարատներ բարձր ջերմությամբ ուղեւորներին հայտնաբերելու համար:

Հունվարի 20-ին ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության պետական կոմիտեն հավաստել Է նոր տիպի թոքաբորբի փոխանցման հնարավորությունը մարդուց մարդու: Առայժմ, չինացի փորձագետների տվյալներով՝ վարակման դեպքերի ավելի քան 95 տոկոսն առնչություն ունի Ուհան քաղաքի հետ: Ներկայում երկրում արձանագրված Է նոր տիպի թոքաբորբով հիվանդանալու 224 դեպք՝ Ուհան քաղաքում, ինչպես նաեւ Պեկինում, Շանհայում եւ ՉԺՀ-ի հարավի Գուանդունի նահանգում: Մահացել չորս հիվանդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չին  


Վերնագիրի այլ պիտակները