ԱՄՆ-ն աշխատում է Վենեսուելայում իշխանափոխության հասնելու ուղղությամբ. Պոմպեո

13:42   21 Հունվար 2020    226

Միացյալ Նահանգներն աշխատում է միջազգային հանրության հետ՝ Վենեսուելայում իշխանափոխության հասնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ կոլումբիական Caracol TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:

«Ծրագիրը, որի վրա մենք աշխատում ենք, պետք է հանգեցնի նրան, որ նախագահ Մադուրոն հեռանա, և Վենեսուելայի ժողովուրդը կարողանա ազատ և արդար ընտրություններ անցկացնել: Մենք աշխատում ենք Հարավային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Եվրոպայի երկրների հետ, ամբողջ աշխարհի երկրների հետ` այդ արդյունքին հասնելու համար»,- հայտարարել է պետքարտուղարը:

«Ակնհայտ է, որ դեռ շատ բան կա անելու: Մադուրոն դեռևս իշխանության գլխին է` առաջացնելով համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր հումանիտար ճգնաժամերից մեկը: Սակայն միասին մենք առաջ ենք շարժվում»,- հավելել է պետքարտուղարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները