Ինդոնեզիայում լքված տանը բազմոցին նստած կմախք են գտել

14:25   21 Հունվար 2020    241

Ինդոնեզիական գյուղի լքված տներից մեկում բազմոցին նստած կմախք են գտել, հայտնում է Asia One-ը:

Շենքը դատարկ է եղել 2014 թվականից, անցած տարվա մայիսին տանտիրոջ ներկայացուցիչը մաքրել էր տան դիմացի գազոնը, սակայն տուն չի մտել: Մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 14-ին տղամարդը եկել է ստուգելու տունը: Նա հայտնաբերել է, որ տան ապակիները կոտրված են, իսկ մուտքի դուռը բաց է: Տան ներսում բազմոցին եղել է կապույտ անձրեւանոցով փաթաթված մարդկային կմախք:

Հանգուցյալի սեռը եւ մահվան պատճառները հայտնի չեն: Ոստիկանության աշխատակիցները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները