Ճապոնիայի իշխանությունները հանդիսություններ կանցկացնեն արքայազն Ակիսինոյի պատվին

14:38   21 Հունվար 2020    243

Ճապոնիայի կառավարությունը հունվարի 21-ին հաստատել Է արարողությունների կարգը՝ արքայազն Ակիսինոյին որպես կայսերական գահի նոր ժառանգորդի, երկրին եւ աշխարհին ներկայացնելու կապակցությամբ:

Որոշվել Է այդ հանդիսություններն անցկացնել ապրիլի երկրորդ կեսին՝ իշխանության երեք ճյուղերի ղեկավարների, նախարարների կաբինետի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը:

Գլխավոր արարողությունը կկայանա ապրիլի 19-ին՝ Տոկիոյի կենտրոնում գտնվող կայսերական պալատի գլխավոր «Սոճու սրահում»: Այստեղ 54-ամյա Ակիսինոն իր ավագ եղբորը՝ Նարուհիտոյին, պաշտոնապես կներկայացվի որպես գահաժառանգ արքայազն: Ճապոնիայի ժողովրդի անունից նրան ողջույնի ուղերձը կընթերցի վարչապետ Սինձո Աբեն: Ապրիլի 21-ին այդ կապակցությամբ Տոկիոյում կանցկացվեն հանդիսավոր ընդունելություններ մոտավորապես 750 հյուրերի մասնակցությամբ, ներառյալ արտասահմանյան պետությունների դեսպանները:

Հանդիսություններն անցկացնելիս որոշվել Է թույլ չտալ շռայլություններ եւ խնայել միջոցները: 1991 թվականին այդօրինակ նախորդ միջոցառումների համեմատությամբ հրավիրվածների թիվը կրճատվել Է գրեթե 300-ով, իսկ երեք ճաշկերույթի փոխարեն կանցկացվի միայն երկու ֆուրշետ: Ճապոնիայի ներկայիս կայսրը՝ 59-ամյա Նարուհիտոն, գահ Է բարձրացել անցյալ տարվա մայիսի 1-ին՝ իր հոր՝ 86-ամյա Ակիհիտոյի կամավոր հրաժարումից հետո, որը հանգստի Է անցել զառամյալ տարիքի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները