Իտալիայում երկրպագուները վրաերթի են ենթարկել հակառակորդ թիմի երկրպագուին, վերջինս մահացել է, 25 մարդ՝ ձերբակալվել

14:44   21 Հունվար 2020    286

Իտալիայում բախման արդյունքում մահացել է «Վիլտուր Ռիոներոյի» երկրպագու Ֆաբիո Տուչիարիելոն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ի երեկոյան, Պոտենզա քաղաքի մոտակայքում: 39-ամյա տղամարդուն վրաերթի են ենթարկել մեքենայով, որում եղել են «Մելֆի» ակումբի երկրպագուները, որը «Վիլտուր Ռիոներոյի» գլխավոր մրցակիցն է: Եվս երեք երկրպագու ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ, նրանցից մեկը ծանր վիճակում է:

Միջադեպի արդյունքում ձերբակալվել է մեքենայի 30-ամյա վարորդը, ինչպես նաև՝ ևս 24 հոգի, ովքեր իբր «Վիլտուր Ռիոներոյի» երկրպագուներ են և մասնակցել են միջադեպին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները