Թրամփը Դավոս է եկել տնտեսական համաժողովին մասնակցելու համար

15:25   21 Հունվար 2020    224

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է շվեյցարական Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական համաժողովին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը Դավոսում կմնա 2 օր:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է համաժողովի ժամանակ զրուցել խոշոր բիզնեսմենների հետ, որ նրանք ԱՄՆ-ում ներդրումներ կատարեն:

Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Սպիտակ տան ղեկավարը նախատեսում է հանդիպել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, ինչպես նաեւ Իրաքի, Պակիստանի եւ Շվեյցարիայի ղեկավարների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները