Պորոշենկոյին հարցաքննության կտանեն ուժ կիրառելով

15:39   21 Հունվար 2020    250

Հետաքննության պետական բյուրոն հայտարարել է, որ ուժով կհարկադրեն Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին հարցաքննության գալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է բյուրոյի ներկայացուցիչ Օլեգ Կորեցկին, հայտնում է «РБК-Украина»-ն:

Նրա խոսքերով, Ուկրաինայի նախկին նախագահը հերթական անգամ չի ներկայացել վկայի կարգավիճակով հարցաքննությանը: Ընդ որում քաղաքական գործիչը չի խոսել իր չներկայանալու պատճառի մասին:

«Քննիչներն այժմ պատրաստում են նրան ուժով հարցաքննության բերելու փաստաթղթերը»,- հայտարարել է Կորեցկին, մեկնաբանելով նախկին նախագահի նկատմամբ ուժի կիրառման հնարավորությունը:

Նա նաեւ նշել է, որ նախկին նախագահը ստացել է քրեական գործերի հարցաքննությունների ծանուցագրերը:

Ընդհանուր քննվում է 13 գործ, որոնցում Պորոշենկոն ֆիգուրանտ է: Դրանք վերաբերում են պետական դավաճանությանը, օֆշորային ապօրինի դրամական միջոցներին եւ երկրի դատական համակարգին հնարավոր միջամտությանը: Այս գործերից մեծամասնությունում Պորոշենկոն անցնում է որպես վկա: Սակայն 2019-ին հայտնի դարձավ, որ դրանցից երկուսով Պորոշենկոն անցնում է որպես կասկածյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները