«Իվանիշվիլիի վարչապետության մասին խոսք չկա». Կախա Կալաձե

15:52   21 Հունվար 2020    266

Թբիլիսիի քաղաքապետ և Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Կախա Կալաձեն հայտարարել է, որ գործող վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականի և վարչապետի պաշտոնում կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վերադարձի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է akhalitaoba.ge կայքը:

Անդրադառանալով գործող վարչապետ Գիորգի Գախարիայի հնարավոր հրաժարականի մասին լուրերին` Կալաձեն նշել է, որ դա «ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»:

«Ոչ մի վարչապետության մասին խոսք չկա, դա ապատեղեկատվություն է»,- ասել է նա:

Խոսելով նորությունների ու առաջարկների մասին` որպես Թբիլիսիի քաղաքապետ նա ասել է, որ 2020 թվականին ունենալու են նոր ենթակառուցվածքներ, այգիներ ու հրապարակներ:

«2020 թվականը առանձնահատուկ տարի է լինելու Թբիլիսիի համար»,- նշել է Կալաձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իվանիշվիլի   Կալաձե  


Վերնագիրի այլ պիտակները