ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Իտալիայի ինստիտուտներն առաջարկում են բնակելի հենակայան ստեղծել Ֆոբոս արբանյակի վրա

16:04   21 Հունվար 2020    273

Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը, Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը, Հյուսթոնի համալսարանը (ԱՄՆ) եւ Ջենովայի համալսարանը (Իտալիա) մշակել են բնակելի հենակայանի ստեղծման նախագիծ Մարսի արբանյակ Ֆոբոսի վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է 44-րդ Կորոլովյան ընթերցումների շրջանակում նրանց պատրաստած զեկույցի՝ հրապարակված թեզիսներում: Տիեզերագնացությանը նվիրված XLIV ակադեմիական ընթերցումները կկայանան 2020 թվականի հունվարի 28-ից մինչեւ 31-ն ընկած ժամանակամիջոցում Մոսկվայում:

Նախագիծը մշակողների կարծիքով՝ այդ հենակայանի ստեղծումը կարող Է կապված լինել այն բանի հետ, որ հեռանկարում կատարվի Մարսի խորացված ուսումնասիրություն, եւ մոլորակի վրա ենթակառուցվածքի շինարարությունը կառավարելն ավելի հարմար կլինի ոչ թե Մարսի մակերեւույթից, այլ Ֆոբոսի վրա միջանկյալ բնակելի հենակայանի օգտագործմամբ:

Նախագծի մշակողները կարծում են, որ այդ հենակայանն ունի մի շարք առավելություններ: Օրինակ, դրա ստեղծումն ու շահագործումն զգալիորեն ավելի Էժան կնստի անմիջականորեն Մարսի վրա կառուցվելիք համանման հենակայանից եւ կարող են զուգադրելի լինել Լուսնի հենակայանի համար ծախսերի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները