Կրեմլից պարզաբանել են՝ ինչո՞ւ են շտապում բարեփոխել Սահմանադրությունը

16:33   21 Հունվար 2020    387

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանումներ է տվել Սահմանադրությունում լրամշակումներ անելու գործընթացի շտապողականության առնչությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ նման փոփոխությունների առաջարկով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նախագահը բարձրաձայնեց այդ նախաձեռնության մասին: Ցանկացած նախաձեռնություն, որի մասին հայտարարում են ղեկավարները, բոլորն անխտիր մեծ ուշադրության են արժանանում, դրանց քննարկումը և իրականացումը միշտ տեղի է ունենում առաջնահերթ կարգով: Սա իրականություն է, որում մենք ապրում ենք, սա բոլորի համար պարզ և հասկանալի իրականություն է»,- ասել է Պեսկովը:

Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու ժամկետների մասին հարցին պատասխանելով՝ Պեսկովը հաստատել է, որ փաստաթուղթը պատրաստ կլինի առաջիկա օրերին:

«Առայժմ ինչ-որ հստակ ամսաթվեր մենք չենք նշում, սակայն ակնհայտ է, որ այս գործընթացը չի ձգձգվելու»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրեմլ  


Վերնագիրի այլ պիտակները