Իլհամ Ալիևը շնորհավորել է Միխայիլ Գուսմանին

14:00   21 Հունվար 2020    220

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է ուղարկել TASS գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հարգելի Միխայիլ Սոլոմոնի, ընդունեք ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան 70-ամյակի առթիվ:

Ձեր լայն աշխարհահայացքը, գործարար և անձնական որակները արժանացրել է Ձեզ մեծ հեղինակության և հարգանքի: Հատուկ ստեղծարար մոտեցման, մեծ փորձի և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, «Իշխանության բանաձևը» նախագիծը մեծ համբավ է վայելում ողջ աշխարհում:

«Ադրբեջանում Ձեզ սիրում և գնահատում են: Երկար տարիներ է Դուք մեծ ավանդ եք ներդնում ռուս-ադրբեջանական մշակութային կապերի ընդլայնման գործում՝ դրանով իսկ նպաստելով Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը», - ասված է շնորհավորական նամակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները