Մոսկվան համաձայնություն չի տալիս Ղազախստանից նավթի մատակարարումներին. Լուկաշենկո

17:13   21 Հունվար 2020    281

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Ռուսաստանը համաձայնություն չի տալիս Ղազախստանից Բելառուսի համար նավթի մատակարարումներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հնարավոր Է՝ Ղազախստանը կկարողանա մեզ նավթ մատակարարել, եթե Ռուսաստանը դրան համաձայնի:

Տարօրինակ Է. մեր դաշնակիցը նավթի մատակարարման համաձայնություն չի տալիս մեր մյուս դաշնակցից: Դե ինչ, այժմ այս իրադրությունն Է նավթի մատակարարման հարցում, եւ մենք պետք Է դրանից գլուխ հանենք»,-Բելառուսի ղեկավարի խոսքը մեջբերում Է «Sputnik Բելառուս»-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները