ԱՄՆ-ը կմիանա մեկ տրիլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը. Թրամփ

17:21   21 Հունվար 2020    333

ԱՄՆ-ը կմիանա մեկ տրիլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Դավոսի Տնտեսական համաշխարհային համաժողովում։

«Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՆ-ը կմիանա «Մեկ տրիլիոն ծառի» նախաձեռնությանը, որը գործարկվել է այստեղ՝ Տնտեսական համաշխարհային համաժողովում»,-հայտարարել է նա:

Ավելի վաղ համաժողովի հիմնադիր Կլաուս Շվաբը հայտարարել է մինչեւ 2030 թվականն ամբողջ աշխարհում մեկ տրիլիոն ծառ տնկելու նպատակի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները