ԱՄՆ-ում սկսել են պատվաստանյութ մշակել նոր տիպի թոքաբորբի դեմ. CNN

18:43   21 Հունվար 2020    322

ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտները (NIH) սկսել են նոր տիպի թոքաբորբի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքը, որի բռնկումն անցյալ տարվա վերջին արձանագրվել Է Չինաստանի Ուհան քաղաքում, ինչից հետո դրա տարածումը շարունակվել Է:

Հունվարի 21-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը: «NIH-ը ձեռնարկում են պատվաստանյութի մշակման առաջին քայլերը»,- մեջբերում Է հեռուստաալիքն Ազգային ինստիտուտների ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Էնթոնի Ֆոցիի խոսքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա՝ մշակվող պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները կարող են տեւել մի քանի ամիս, եւ միայն մեկ տարի անց այն կկարողանան կիրառել պրակտիկայում:

Իր հերթին Հյուսթոնի (Տեխասի նահանգ) Բեյլոր բժշկական քոլեջի պատվաստանյութերի մասնագետ Փիտեր Հոտեսը պատմել Է, որ պատրաստուկի մշակմամբ զբաղված նաեւ մի խումբ գիտնականներ Տեխասից, Նյու Յորքից եւ Չինաստանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները