Գիտնականներն ինֆարկտի նոր պատճառ են նշել

20:03   21 Հունվար 2020    288

Ելի համալսարանի, Հելմհոլցի անվան կենտրոնի և Աուգսբուրգի համալսարանական կլինիկայի գիտնականները պարզել են, որ աղտոտված օդում հանդիպող գերմանր մասնիկները որոնց հիմնական աղբյուրը քաղաքում ավտոմոբիլների արտանետումներն են, կարող են սրտամկանի ինֆարկտ հրահրել:

Հետազոտողները եկել են այն եզրակացությանը, որ օրգանիզմի վրա ներգործության առաջին մի քանի ժամվա ընթացքում մասնիկները, որոնք հեշտությամբ թափանցում են արյան մեջ, կարող են առաջացնել սրտի հետ կապված լուրջ խնդիրներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Աշխատանքը հաստատում է այն, ինչի մասին կռահում էինք երկար ժամանակ. աղտոտված օդի մանրագույն մասնիկները կարող են ազդեցություն գործել սրտի լուրջ հիվանդության զարգացման վրա:

Դա հատկապես ակտուալ է առաջին մի քանի ժամվա ընթացքում»,-հայտարարել է հետազոտության առաջին հեղինակ, Ելի համալսարանի դոցենտ Կայ Չենը:

Նա ընդգծել է, որ գերմանր մասնիկների բարձր մակարդակներն անհանգստություն են առաջացնում հանրային առողջապահության տեսակետից: Հետազոտությունն ընդգրկել է գրեթե վեց հազար մարդու, որոնք ինֆարկտ են տարել 2005-ից մինչեւ 2015 թվականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները