Ստեղծվել է լուսնի փոշուց թթվածին արտադրելու սարք

20:34   21 Հունվար 2020    361

Եվրոպական տիեզերական գործակալության Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների եվրոպական կենտրոնը ստեղծել է սարք, որը թթվածին է արդյունահանում լուսնի փոշուց:

Սարքավորման աշխատանքային նախատիպը կարող է թթվածին արտադրել ռեգոլիթից: Գիտնականները պլանավորում են գործնականում փորձարկել մեխանիզմը: Մինչ այժմ այն աշխատել է միայն Երկրի վրա ստեղծված ռեգոլիթի պատճենով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիտնականները նշում են, որ հաջողության դեպքում տեխնոլոգիան կօգնի ստեղծել բնակավայրեր լուսնի վրա: Նաև թթվածինը կարող է օգտագործվել տեղական հրթիռային վառելիք ստեղծելու և միջմոլորակային հրթիռները վերալիցքավորելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները