Իրանցի պատգամավորը Թրամփի գլխի համար 3 մլն դոլար է խոստացել

20:56   21 Հունվար 2020    331

Իրանցի պատգամավոր Ահմադ Համզեն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար 3 մլն դոլար վճարե:

«Քերման նահանգի բնակչության անունից 3 մլն դոլար կվճարենք նրան, ով կսպանի Թրամփին եւ մեզ կհանձնի նրա գլուխը»,- ասել է նա խորհրդարանում ելույթի ժամանակ:

Քերման նահանգը ամերիկացիների կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հայրենիքն է:

Վերջին շաբաթների ընթացքում Մերձավոր Արեւելքում իրավիճակը կտրուկ սրվել է: Իրաքում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիաների հետո ամերիկացի զինվորականները սպանել են Սոլեյմանիին, որն այդ ժամանակ գտնվում էր Իրաքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները