Ջեքի Չանը Փարիզում նորաձևության ցուցադրության ժամանակ հանդես է եկել որպես մոդել

21:44   21 Հունվար 2020    314

Հայտնի դերասան, ռեժիսոր Ջեքի Չանն իրեն փորձել է իր համար նոր ասպարեզում՝ հանդես գալով մոդելի կարգավիճակում:

65-ամյա դերասանը մասնակցել է չինական Li Ning ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուի ստեղծման աշխատանքներին, այնուհետև ներկայացրել հավաքածուի մաս կազմող հանդերձանքներից մեկը Ֆրանսիայի մայրաքաղաքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հավաքածուն հիմնականում բաղկացած է սև և կրեմագույն հագուստներից և կոշիկներից, որոնք նախատեսված են ակտիվ կենսակերպ վարող մարդկանց համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները