Հս. Կորեան չինական վիրուսից պաշտպանվելու նպատակով որոշել է փակել սահմանը

21:53   21 Հունվար 2020    395

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ փակում է սահմանը օտարերկրյա զբոսաշրջիկների համար՝ չինական մահացու 2019-nCoV կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով:

«ԿԺԴՀ-ն ժամանակավորապես արգելելու է բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկներին մուտք գործել Հյուսիսային Կորեա, մինչև իշխանությունները չզգան, որ կորոնավիրուսը գտնվում է վերահսկողության տակ»,- գործակալությանը տված հարցազրույցում ասել է չինական զբոսաշրջային օպերատոր Young Pioneer Tours-ի ներկայացուցիչ Ռովան Բերդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԿԺԴՀ-ի վախը կարող է պայմանավորված լինել Հյուսիսային Կորեա եկող չինացի զբոսաշրջիկների մեծ հոսքով: South China Morning Post-ի հրապարակման համաձայն՝ տարեկան երկիր է այցելում ՉԺՀ-ի շուրջ 350 հազար քաղաքացի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները