Լիբանանում նոր կառավարություն կձևավորվի

10:16   22 Հունվար 2020    347

Լիբանանի նախագահ Միշել Աունը վարչապետ Հասան Դիյաբին նոր ձևավորված կառավարության ղեկավար է նշանակել, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահական պալատի ներկայացուցիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Լիբանանի նախագահ Միշել Աունը նոր կառավարության ձևավորման վերաբերյալ փաստաթղթեր է ստորագրել։ Ըստ ստորագրված նոր փաստաթղթի՝ կառավարության նոր կազմը կղեկավարի Հասան Դիյաբը»,- ասել է նախագահական պալատի ներկայացուցիչը։

Նոր կառավարության կազմում 20 նախարար է ընդգրկված։

Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց հոկտեմբերին՝ հակակառավարական զանգվածային ցույցերի ֆոնին։ Նախագահը նոր վարչապետ նշանակեց Հասան Ֆիյաբին և կարգադրեց նրան նոր կառավարություն ձևավորել։ Ժողովրդական շարժումների գերակշռող մասը հավանություն չտվեց Դիյաբի թեկնածությանը, ինչպես նաև երկրի խոշոր կուսակցությունները հրաժարվեցին նոր կառավարության կազմում մասնակցությունից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները