Tesla-ի քրոսովերները տիեզերագնացներին կհասցնեն դեպի հրթիռներ

10:35   22 Հունվար 2020    268

NASA-ի տիեզերագնացները մոտակա ամիսներին առաջին թռիչքը կկատարեն SpaceX հրթիռով, եւ դրան կհասնեն Tesla Model X էլեկտրաքրոսովերներով:

Հենց սպիտակ Model X-ը 2 տիեզերագնացների հասցրել է մեկնարկային հարթակ: Ընկերությունը նաեւ հրապարակել է Դագ Հերլիի եւ Ռոբերտ Բենքենի լուսանկարները սեւ-սպիտակ սկաֆանդրներով Tesla-ի էլեկտրաքարերի ֆոնին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցած կիրակի SpaceX-ի թիմը առանց անձնակազմի թեստային արձակում է անցկացրել եւ դրա հետ մեկտեղ փորձարկել վթարային տարհանման համակարգը:

Crew Dragon տիեզերանավով Falcon 9 հրթիռն արձակել են Կանավերալ հրվանդանից, կես րոպե անց աշխատել է վթարային համակարգը, եւ տիեզերանավը միացրել է սեփական շարժիչները: Այն պայթել է մոտ 20 կմ բարձրության վրա, իսկ Crew Dragon-ը հաջողությամբ վայրէջք է կատարել օվկիանոսում 4 պարաշյուտների օգնությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները