Ադրբեջանի նախագահը մի շարք հանդիպումներ է անցկացրել Դավոսում

21:12   21 Հունվար 2020    288

Երեքշաբթի Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է պետության ղեկավարի կայքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հանդիպման շրջանակներում կողմերը գոհունակություն են հայտնել՝ երկկողմ բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումից, ինչպես նաև ընդգծել են կապերի ընդլայնումը բոլոր ոլորտներում:

Բացի այդ, պետության ղեկավարը հանդիպել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:

Ինչպես հայտնում է պետության ղեկավարի կայքը, զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ երկու երկրների միջև էներգետիկայի, տրանսպորտի և մյուս ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Ի.Ալիևը հանդիպել է նաև Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ:

Զրույցի շրջանակներում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ Ադրբեջանում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ծրագրերի և բանկի համար գերակա ոլորտների վերաբերյալ: Նշվել է, որ ՎԶԵԲ-ը լավ հնարավորություններ ունի ընդլայնելու իր գործունեությունը՝ Ադրբեջանում բարենպաստ ներդրումային միջավայրի առկայության շնորհիվ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները