ԱՄՆ կառավարությունը 12-ամյա ընդհատումից հետո Բոլիվիայում դեսպան է նշանակել

11:36   22 Հունվար 2020    235

ԱՄՆ կառավարությունը 2008 թվականից ի վեր առաջին անգամ մտադրվել է Բոլիվիա դեսպան ուղարկել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին երեկ հայտնել է հյուսիսամերիկյան երկրի դեսպանությունը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեւիդ Հեյլի հետ Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսի հանդիպումից հետո:

«Փոխպետքարտուղար Հեյլը հայտարարել է Բոլիվիայի հետ դեսպանների փոխնակման հարցում առաջ ընթանալու ԱՄՆ որոշման մասին՝ կապված նոր հնարավորությունների հետ, որոնք առաջացել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար»,- դեսպանության հայտարարությունից մեջբերում է կատարել La Razon պարբերականը:

Դիվանագիտական առաքելության տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ Անյեսը եւ Հեյլը քննարկել են նաեւ Բոլիվիայի նախագահի առաջիկա ընտրությունները, որոնք նախատեսված են մայիսի 3-ին:

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը 2008 թվականին Լա Պասեում ԱՄՆ դեսպանին հայտարարել էր պերսոնա նոն գրատա՝ նրան մեղադրելով ընդդիմությանը ֆինանսավորելու եւ անկարգություններին աջակցելու մեջ: Դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը Վաշինգտոնից վտարել էր Բոլիվիայի դեսպանին եւ Բոլիվիան մտցրել այն երկրների կարգի մեջ, որոնք անտեսում են թմրավաճառության դեմ պայքարի իրենց միջազգային պարտավորությունները:

Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Բոլիվիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Անյեսի կառավարությունը, որը Մորալեսի հրաժարականից հետո ստանձնել է պետության ղեկավարի պարտականությունները, Ուոլթեր Օսկար Սերատային նշանակել է ԱՄՆ-ում հանրապետության նոր արտակարգ եւ լիազոր դեսպան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները