Boeing-ը ծրագրում Է Boeing 737 MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2020 թվականի կեսերին

12:11   22 Հունվար 2020    247

Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան հույս ունի կարգավորիչներից Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման թույլտվություն ստանալ ընթացիկ տարվա կեսերին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված է ընկերության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում։

Ըստ որում Boeing-ում ընդգծում են, որ երաշխիքներ չեն կարող տալ ժամկետների վերաբերյալ, և այս հայտարարությունը սոսկ «կանխատեսում» է:

«Անվտանգ օգտագործման MAX-ի վերադարձը մեր թիվ մեկ առաջնահերթությունն է, և մենք համոզված ենք, որ դա տեղի կունենա»,- նշվում է ընկերության մամուլի տեղեկագրում:

Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումն ամբողջ աշխարհում արգելված է անցյալ տարվա մարտից՝ Ինդոնեզիայում և Եթովպիայում այդ օդանավի երկու աղետներից հետո, որոնց զոհ դարձավ 346 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing  


Վերնագիրի այլ պիտակները