Մեդվեդևը ՌԴ նոր կառավարությանը կարևորագույն խնդիրների արդյունավետ լուծում է մաղթել

12:23   22 Հունվար 2020    217

ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է կառավարության նոր կազմին և մաղթել կարևորագույն խնդիրների արդյունավետ լուծում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Շնորհավորում եմ Ռուսաստանի կառավարության նոր կազմին աշխատանքի անցնելու կապակցությամբ: Կառավարության բոլոր անդամներին մաղթում եմ մեր երկրի առաջ ծառացած կարևորագույն խնդիրների արդյունավետ լուծում: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն գործընկերներին, որոնց հետ վերջին տարիներին աշխատել ենք, շատ բարդ պայմաններում կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար»,- գրել է Մեդվեդևը «ВКонтакте» սոցիալական կայքի իր էջում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեդվեդև  


Վերնագիրի այլ պիտակները