Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 9-ի. գրանցվել է վարակման 440 դեպք

13:16   22 Հունվար 2020    274

Չինաստանում տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք:

«Այս պահի դրությամբ նոր տեսակի կորոնավիրոսով վարակման հաստատված դեպքերը հասել են 440-ի, 9 մարդ մահացել է»,- հայտնել է նա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ, որ Չինաստանում տարածվող նոր տեսակի կորոնավիրուս են ախտորոշել Չինաստանից Միացյալ Նահանգներ մեկնած մարդու մոտ:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին, հիվանդության դեպքը գրանցվել է Վաշինգտոն նահանգում: Հեռուստաալիքի աղբյուրը, որը ծանոթ է իրավիճակին, հայտնել է, որ կենտրոնն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ:

Նորագույն անհայտ տեսակի վիրուսով, որն առաջին անգամ ի հայտ է եկել դեկտեմբերին Չինաստանի Հեբեյ Ուհան քաղաքում, արդեն 300-ից ավելի մարդ է վարակվել: Վեց մարդ մահացել է: Վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել 5 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները