Բժիշկները Պարագվայի նախագահի մոտ դենգե տենդ են կասկածում

14:16   22 Հունվար 2020    217

Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը կարող էր վարակվել դենգե տենդով (մլակային տենդ) երկրում հիվանդության բռնկման պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարը:

Երկրի նախագահը 38,5℃ ջերմություն ունի եւ առկա են հիվանդության այլ նշաններ, նշել է նախարարը: Այժմ բժիշկները սպասում են հետազոտությունների արդյունքներին:

Նախագահին երկօրյա հանգիստ են խորհուրդ տվել:

Տարվա սկզբից Պարագվայում գրանցվել է դենգե տենդով վարակվածության 94 դեպք, որոնցից 2-ը՝ մահվան դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պարագվայ  


Վերնագիրի այլ պիտակները