Ֆրանսիայում ի նշան բողոքի դադարեցրել են ամենահզոր ՀԷԿ-ի աշխատանքը

14:39   22 Հունվար 2020    264

Ֆրանսիայի ամենահզոր հիդրոԷլեկտրակայանի՝ Grand՚Maison-ի, աշխատանքը, որը գտնվում Է երկրի հարավ-արեւելքում, դադարեցված Է ի նշան իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի:

BFMTV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Իզերի դեպարտամենտում տեղակայված ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել Է նախօրյակի ուշ երեկոյան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«CGT արհմիությունը շարունակում Է բողոքի ակցիաներն Էլեկտրականության արտադրության եւ բաշխման ոլորտում՝ հանդես գալով բարեփոխման նախագծի դեմ: …Այս ակցիայի մասին որոշումն ընդունվել Է գործադուլավոր աշխատակիցների ժողովում»,-նշում Է հեռուստաալիքը:

Այդ հիդրոԷլեկտրակայանի նախագծային հզորությունը կազմում Է 1800 մեգավատ, այսինքն՝ այն բոլոր ՀԷԿ-երի հզորության 9 տոկոսը, որոնք Ֆրանսիայում շահագործվում են լlectricitռ de France (EDF) ընկերության կողմից: Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում համազգային անժամկետ գործադուլ Է սկսվել կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխման դեմ, ինչի արդյունքում ֆրանսիացիների առանձին կատեգորիաներ, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատողները, կարող են զրկվել մի շարք արտոնություններից ու կենսաթոշակի անցնելու հատուկ ռեժիմներից:

Գործադուլի հետեւանքով ամբողջ երկրում զգալիորեն խախտվել Է հասարակական տրանսպորտի՝ մետրոյի, Էլեկտրագնացքների, գնացքների աշխատանքը: Այդ ժամանակահատվածում բողոքի մի քանի ընդգրկուն ակցիաներ են տեղի ունեցել Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում: Կենսաթոշակային բարեփոխման օրենքի նախագիծը Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանը դրվելու Է փետրվարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները