Իգոր Կրասնովը դարձավ ՌԴ գլխավոր դատախազ

14:50   22 Հունվար 2020    276

Դաշնային խորհուրդը ՌԴ քննչական կոմիտեի փոխնախագահ Իգոր Կրասնովին հաստատել է գլխավոր դատախազի պաշտոնում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Հաղորդվում է, որ Կրասնովի թեկնածությունն անցել է միաձայն. կողմ են քվեարկել բոլոր 163 սենատորները:

Նշվում է նաև, որ նախքան լիազորությունների կատարմանն անցնելը կայացել է Կրասնովի երդմնակալության արարողությունը:

Հունվարի 20-ին հայտարարվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովին առաջադրել է գլխավոր դատախազի պաշտոնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները