Վրաստանի խորհրդարանի շենքի տարածքը ցանկապատել են

15:05   22 Հունվար 2020    476

Վրաստանի խորհրդարանի դիմաց երկու մետր բարձրությամբ ցանկապատ է տեղադրվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Մինչ այդ խորհրդարանի մոտ տեղադրված վրանները Թբիլիսիի քաղաքապետարանը հավաքել և տեղում երեխաների համար ամանորյա ատրակցիոններ էր տեղադրել:

Վրաստանի խորհրդարանի տարածքը հունվարի 21-ին ուշ երեկոյան է պատվել կանաչ ցանկապատով: Ցանկապատից ներս անցնել չի թույլատրվում, տարածքում ոստիկաններ են կենտրոնացված:

Թբիլիսիի քաղաքապետարանում ասում են, որ խորհրդարանի ցանկապատման մասին Թբիլիսիի կառավարման նիստին կխոսի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները