Toyota-ն եւ Honda-ն ավելի քան 6 մլն. ավտոմոբիլ հետ կկանչեն անվտանգության բարձերի խնդիրների պատճառով

15:17   22 Հունվար 2020    306

Ճապոնիայի Toyota խոշորագույն ավտոարտադրողը հետ կկանչի իր 3,4 միլիոն ավտոմոբիլ ամբողջ աշխարհում անվտանգության բարձերի հետ կապված խնդիրների պատճառով:

Հունվարի 21-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ այդ որոշման պատճառը տեխնիկական խափանման առկայությունն է, որի հետեւանքով վթարի ժամանակ անվտանգության բարձերը կարող են չբացվել կամ ոչ լրիվ բացվել: Ամենամեծ թվով ավտոմոբիլներ հետ կկանչվեն ԱՄՆ-ում՝ 2,9 միլիոն: Նշվում է, որ հետկանչման են ենթակա Corolla (հավաքված 2011-2019 թվականներին), Matrix (2011-2013 թթ.), Avalon եւ Avalon Hybrid (2013-2018 թթ.) մոդելները:

Իր կողմից Honda ընկերությունը որոշում է ընդունել Հյուսիսային Ամերիկայում հետ կանչել շուրջ 2,7 միլիոն ավտոմոբիլ անվտանգության բարձերի խնդիրների պատճառով: Այդ մասին ասված է կոնցեռնի՝ հունվարի 22-ին տարածված հայտարարության մեջ: Հետկաչումը վերաբերում է ԱՄՆ-ին եւ Կանադային եւ ընդգրկում է Honda-ի մի շարք մոդելներ եւ դրա Acura պրեմիում-բրենդը, որոնք արտադրվել են 1996-ից մինչեւ 2003 թվականն ընկած ժամանակահատվածում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Toyota  


Վերնագիրի այլ պիտակները