Հունաստանի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել

16:16   22 Հունվար 2020    307

Հունաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է երկրի բարձրագույն վարչական դատարանի 63-ամյա նախագահ Կատերինա Սակելարոպուլուն՝ դառնալով Հունաստանի պատմության մեջ առաջին կին նախագահը:

Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանում՝ հունվարի 22-ի առավոտյան:

Ինչպես նշում է washingtonpost.com-ը, Սակելարոպուլուի թեկնածության օգտին քվեարկել է 261 պատգամավոր, մինչդեռ դեմ քվեարկողները 33-ն են:

Ria.ru-ն հավելում է, որ ըստ երկրի սահմանադրության՝ նախագահն ընտրվում է պաշտոնավարման հնգամյա ժամկետով: Նրա թեկնածությունն առաջադրում է վարչապետը: Սակայն խորհրդարանական խմբակցությունները ևս կարող են իրենց թեկնածուներին առաջադրել: Կանոնակարգը նախագահի թեկնածուի շուրջ քննարկում չի ենթադրում:

Գործող նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի լիազորությունների ժամկետը սպառվում է մարտի 13-ին:

Հունաստանի նախագահի լիազորությունները սահմանափակ են և հիմնականում ներկայացուցչական բնույթ են կրում: Հիմնական իշխանությունը պատկանում է վարչապետին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները