Տեսականորեն հնարավոր է. Պուտինը՝ ՌԴ-ում խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու մասին

16:50   22 Հունվար 2020    314

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է երկրում կառավարման համակարգի փոփոխության հարցը՝ հայտարարելով, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը ոչ նպատակահարմար է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

«Տեսականորեն հնարավոր է: Նպատակահարմար է, թե՝ ոչ, ամեն մեկն իր կարծիքն ունի: Ես կարծում եմ, որ նպատակահարմար չէ»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքերով, այլ երկրներում կուսակցություններն ամիսներ շարունակ չեն կարողանում կառավարություն ձևավորել, ինչը Ռուսաստանի համար մահացու կլինի:

ՌԴ նախագահը կարծում է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է ուժեղ նախագահական իշխանություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները