Ուկրաինայում 12-ամյա տղան զինվորական ծառայության ներկայանալու ծանուցագիր է ստացել

17:11   22 Հունվար 2020    266

Կիևում բնակվող 12-ամյա տղան սխալմամբ զինվորական ծառայության ներկայանալու ծանուցագիր է ստացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Segodnya.ua-ն՝ հղում անելով դեռահասի մորը:

Կինը պատմել է, որ սկզբում մտածել է, թե ծանուցագիրը եկել է իր ավագ՝ 20-ամյա որդուն, որն ազատված է զինվորական ծառայությունից, սակայն հետագայում հասկացել է, որ այն նախատեսված է կրտսեր զավակի համար:

Փաստաթղթում ծննդյան 2008 թվականի փոխարեն նշված էր 2003, իսկ ազգանվան տառերից մեկը՝ սխալ էր: Կինը գնացել է զինկոմիսարիատ և ներկայացրել, որ սխալմունք է տեղի ունեցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները