Նա «շատ բարկացած» աղջիկ է. Թրամփ

18:07   22 Հունվար 2020    344

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ գրեթե ոչինչ չգիտի շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգի մասին:

Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Ինչպես հայտնի է, աղջիկը և ամերիկացի առաջնորդը ելույթ էին ունեցել շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում, որը մեկնարկել է հունվարի 21-ին:

«Ես իր մասին իրականում ոչինչ չգիտեմ»,- ասել է նա: Բացի դա, Թրամփը Տունբերգին «շատ բարկացած» աղջիկ է անվանել:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում շվեդ ակտիվիստուհի, 16-ամյա Գրետա Տունբերգը, որը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն է դարձել, ելույթ էր ունեցել երկրների ղեկավարների առաջ և մեղադրել էր պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:

«Ձեր դատարկ խոսքերով դուք գողացել եք իմ երազանքներն ու իմ մանկությունը: Մարդիկ տառապում են, մարդիկ մահանում են, էկոհամակարգերը ոչնչացվում են: Մենք զանգվածային ոչնչացման շեմին ենք, իսկ դուք միայն կարող եք խոսել փողերի և հավերժական տնտեսական աճի վերաբերյալ հեքիաթների մասին: Ինչպե՞ս եք համարձակվում»,- հայտնել էր դեռահաս ակտիվիստը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները