Ryanair-ի Boeing-737 ինքնաթիռի սրահը հաշված վայրկյանների ընթացքում ծխով է լցվել - VIDEO

18:41   22 Հունվար 2020    361

Ryanair ավիաընկերության Boeing-737-ի սրահը հաշված վայրկյանների ընթացքում ծխով է լցվել օդանավի՝ բարձրություն հավաքելու ժամանակ:

Այս մասին հայտնել է The Aviation Herald-ը: Ինքնաթիռն իրականացնում էր Բուխարեստ- Լոնդոն թռիչքը:

Նշվում է, որ միայն հրաշքով է հաջողվել խուսափել հնարավոր ողբերգությունից: Ինքնաթիռը ժամանակին բարեհաջող հետ է վերադարձել օդանավակայան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ ինքնաթիռում այդ պահին 169 մարդ է եղել: Ներկա պահին չվերթը հետաձգվել է մոտավորապես 8.5 ժամով: Պարբերականը նշում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքից 1 ժամ անց:

Ուղևորները վայրէջքին սպասելիս սթրեսային վիճակում են եղել: Ինքնաթիռի անձնակազմը ենթադրում է, որ սրահի ծուխը պայմանավորված է եղել հակասառցապատման աշխատանքները սխալ իրականացնելով, այլ ոչ թե հրդեհի բռնկմամբ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ryanair   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները