Հրվ. Կորեայի բանակում սեռը փոխած զինվորին արգելել են շարունակել զինվորական ծառայությունը

19:59   22 Հունվար 2020    257

Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ սեռափոխության վիրահատության ենթարկված զինվորին կազատեն զինվորական ծառայությունից, հայտնում է Reuters գործակալությունը:

2019 թ.-ին Կյոնգիդո նահանգում ծառայող շտաբի սերժանտը Թաիլանդում արձակուրդի ժամանակ սեռափոխության վիրահատություն է իրականացրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զինվորականը հույս է ունեցել, որ կմնա բանակում, սակայն կտեղափոխվի կանանց ստորաբաժանում: Սակայն բարձրաստիճան զինվորական ղեկավարությունը մերժել է զինծառայողի դիմումը: «Տրանսգենդեր կնոջ համար ծառայությունը չի կարող շարունակվել»,- նման պատասխան է ստացել շտաբի սերժանտը:

Այս միջադեպը հարավկորեական հասարակության մեջ լայն քննարկումների առիթ է դարձել: Մամուլում սկսել են քննարկել բանակում ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների մասին հարցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները