Bloomberg-ը հայտնել է նոր բյուջետային iPhone-ի թողարկման ամսաթիվը

20:03   22 Հունվար 2020    289

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան մտադիր է նոր բյուջետային iPhone-ի զանգվածային արտադրությունն սկսել փետրվարին, իսկ վաճառքում նորագույն սմարթֆոնը, հավանաբար, կհայտնվի մարտին:

Apple-ի նախորդ բյուջետային մոդելին՝ iPhone SE-ին փոխարինելու եկող սմարթֆոնը արտադրության կհանձնվի հաջորդ ամիս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Bloomberg-ը հաստատել է նաև ավելի վաղ հայտնի դարձած տեղեկություններն այն մասին, որ հեռախոսը դիզայնով նման կլինի iPhone 8-ին և կներկայանա 4.7 դյույմ անկյունագծային IPS էկրանով, Home ստեղնով և Touch ID համակարգով:

Նոր հեռախոսի մեկնարկային գինը կկազմի 399 դոլար

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները