Ճապոնիայում խանութի սեփականատերը արգելել է չինացիների մուտքը խանութ՝ կորոնավիրուսի պատճառով

20:16   22 Հունվար 2020    305

«Չինացիների մուտքը արգելվում է»․ այս հայտարարությունը Հաքոնե զբոսավայրում՝ Ֆուձիյամայի ստորոտում, քաղցրավենիքի խանութի դռանը կախել է ճապոնացի սեփականատերը։

Չինարենով գրությունը պարզաբանում է, որ խանութի սեփականատերը փորձում է կանխել կորոնավիրուսի տարածումը և դեմ է, որ չինացիները մտնեն խանութ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ լուրն արդեն վրդովմունք է առաջացրել համացանցի չինացի օգտատերերի շրջանում, որոնք ներողություն են պահանջում, ինչպես նաև պահանջում են բոյկոտել խանութը իրենց համար վիրավորական հայտարարության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները