ԵՄ-ը այլ «ընտրություն չունի»՝ ԱՄՆ-ի հետ նոր առեւտրային գործարքի մասին պայմանավորվելուց բացի

20:44   22 Հունվար 2020    307

Եվրոպական միությունն այլ «ընտրություն չունի»՝ ԱՄՆ-ի հետ առեւտրային նոր գործարքի մասին պայմանավորվելուց բաց։

Նախօրեին Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։ Նա հարցազրույցում նշել է, որ իրենց միջեւ տեղի է ունեցել «հիանալի խոսակցություն», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Շարունակվող ոչ ֆորմալ բանավեճերի ֆոնին Թրամփը սպառնացել է տուրքեր մտցնել եվրոպական ավտոմեքենաների վրա։ Հանդիպման ժամանակ նա ֆոն դեր Լեյենին ասել է, որ առեւտրային գործարքի բացակայության պայմաններում նա ստիպված կլինի «միջոցներ ձեռնարկել» «շատ բարձր տուրքերի ձեւով՝ մեքենաների եւ այլ ապրանքների վրա»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները