ԱՄՆ-ն արգելել է իրանցի ներդրողների եւ գործարարների ԱՄՆ տարածք մուտքը եւ մնալը

21:03   22 Հունվար 2020    323

ԱՄՆ-ն արգելել է իրանցի ներդրողների եւ գործարարների ԱՄՆ տարածք մուտքը եւ մնալը:

Նոր կանոնների համաձայն՝ իրանցիներն ու նրանց ընտանիքներն այլեւս իրավունք չունեն հայտ ներկայացնել կամ երկարաձգել այսպես կոչված E-1 եւ E-2 վիզաները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ վիզաներն արտասահմանցի «թրեյդերներին» եւ «էական ներդրողներին» թույլ է տալիս ապրել եւ աշխատել ԱՄՆ-ում: ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ փոփոխությունը արդյունք է Իրանի հետ 1955 թվականին կնքված համաձայնագրից Վաշինգտոնի դուրսբերման:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները